Մատչելիության հղումներ

Սիրիան ակտիվորեն կաջակցի Միացյալ Նահանգներին՝ զինված խմբավորումների դեմ պայքարում. ԱՄՆ հատուկ դեսպան


Սիրիան ակտիվորեն կաջակցի Միացյալ Նահանգներին՝ զինված խմբավորումների, այդ թվում՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, «Համաս»-ի և «Հեզբոլա»-ի դեմ պայքարում, հայտարարել է ԱՄՆ հատուկ դեսպան Թոմ Բարաքը։

Հայտարարությունը հնչում է երկրի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի՝ այս շաբաթ Սպիտակ տուն կատարած այցից հետո, որը նախագահական առաջին այցն էր 1946-ից՝ Սիրիայի անկախացումից ի վեր։ Նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո Իսլամական պետության դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտարարեց, որ Սիրիան դարձել է իր 90-րդ անդամը։

Ալ-Շարաայից առաջ՝ տասնամյակներ շարունակ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսն ու լիբանյան «Հեզբոլա»-ն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական աջակիցներն էին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG