Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկել է մահմեդական մի շարք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը


Ստամբուլում մեկնարկել է մահմեդական մի շարք երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում է Գազայի փխրուն հրադադարը։

Հոկտեմբերի 10-ից՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված զինադադարից ի վեր, «Համաս»-ը և Իսրայելը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտումների մեջ, մինչ շարունակվում են բանակցությունները հրադադարի պահպանմանը հետևող միջազգային ուժեր ստեղծելու շուրջ:

Այսօրվա քննարկմանը մասնակցում են Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Պակիստանի և Ինդոնեզիայի արտգործնախարարները, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը:

Անցած ուրբաթ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ասել է, որ բարձրաստիճան դիվանագետները անցած սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և պատրաստ են քայլեր ձեռնարկել՝ նրա աջակցությամբ կնքված հրադադարը կայունացնելու համար։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG