Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դատական հայց է ներկայացնում Սահմանադրական դատարան՝ երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները անօրինական ճանաչելու համար։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին է այսօր այս մասին
ճեպազրույցի ժամանակ հայտարարել՝ «Փոփոխությունների համար կոալիցիային», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժմանը» և «Հզոր Վրաստան» դաշինքին մեղադրելով «կառավարության լեգիտիմությունը բազմիցս խաթարելու և պետության սահմանադրական կարգին հակառակ գործելու» մեջ։
«Վրացական երազանքը» խզել է երկրի երբեմնի ջերմ հարաբերությունները Եվրամիության հետ՝ սառեցնելով Վրաստանի՝ դաշինքին անդամակցության շուրջ բանակցությունները և մեղադրելով Բրյուսելին Թբիլիսիում հեղափոխություն պլանավորելու մեջ։ ԵՄ-ն հերքել է մեղադրանքները։
Միաժամանակ «Վրացական երազանքը» հայտարարել է, որ դեռևս ցանկանում է միանալ դաշինքին, բայց միայն այն դեպքում, եթե կարողանա պահպանել խաղաղությունը Ռուսաստանի հետ։
Այս տարվա սկզբին խորհրդարանն ընդունեց օրենք, որը հեշտացնում է քաղաքական կուսակցությունների արգելքը։