Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև բարեկամությունը հասել է «պատմական գագաթնակետի», կոփվել է «արյունալի մարտերի կրակի մեջ»։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվական KCNA գործակալությունը հրապարակել է Կիմ Չեն Ընի ելույթի տեքստը արտասահմանյան ռազմական գործողություններում ռազմական սխրանքների հուշահամալիրի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ։
Արարողությունը տեղի է ունեցել Փհենյանում հոկտեմբերի 23-ին։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, թանգարանը կստեղծվի Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից կռված հյուսիսկորեացի զինվորների պատվին։ Հյուսիսկորեացի զինվորները, ինչպես խոստովանել են Փհենյանը և Մոսկվան, մարտնչել են Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի շրջանում։
Արարողությանը մասնակցել են նաև Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան և Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները։