Ուկրաինական ուժերը նահանջել են Սևերսկից, որը գտնվում է Դոնեցկի մարզի արևելքում, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը: Նշվում է, որ Ռուսական զորքերը փորձում են մոտենալ Սլավյանսկին, որը դեռևս Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածաշրջանի խոշոր քաղաքներից մեկն է:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը նախօրեին հայտարարեց զորքերի դուրսբերման մասին՝ «զինվորների կյանքը և ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը պահպանելու նպատակով»։
Շտաբի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սևերսկի տարածքում շարունակվում են ծանր մարտերը, և որ ռուսական զորքերը «առավելություն ունեն կենդանի ուժի և տեխնիկայի առումով»։
Ռուսները «ակտիվ հարձակողական գործողություններ են իրականացնում՝ չնայած զգալի կորուստներին», - նշել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սևերսկի նկատմամբ։ Ուկրաինական հրամանատարությունն այդ ժամանակ հայտարարեց, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են։