Մատչելիության հղումներ

Մահացել է հոլիվուդյան աստղ Ռոբերտ Ռեդֆորդը


Այսօր կյանքի 89-րդ տարում մահացել է հոլիվուդյան ամենահայտնի աստղերից մեկը՝ Ռոբերտ Ռեդֆորդը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Ռեդֆորդի դերասանական կարիերան մեկնարկել է 60-ականների կեսերին, նա խաղացել է հինգ տասնյակ ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են 1969-ին նկարահանված «Բուչ Քեսեդին» և «Սանդանս Քիդ» վեստերնը, Ուոթերգեյթյան սկանդալին նվիրված և 1977-ին չորս անվանակարգերում «Օսկար» մրցանակի արժանացած «Նախագահի ողջ թիկնազորը» ֆիլմը,1993-ին էկրաններ դուրս եկած «Անպարկեշտ առաջարկությունը»։

1980 թվականից Ռեդֆորդը նաև ֆիլմեր էր բեմադրում, դրանց ընդհանուր թիվը հասնում էր մեկ տասնյակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG