Մատչելիության հղումներ

Փաշինյանը Չինաստանի փոխնախագահի հետ է հանդիպել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինում՝ Ժողովուրդների մեծ պալատում, հանդիպել է Չինաստանի փոխնախագահ Հան Ճենի հետ։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Չինաստան համագործակցությունը կզարգանա ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Հան Ճենը նշել է, որ վարչապետ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքն է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, ինչը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։

Այսօր ավելի վաղ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Պեկինում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին:

Հայաստանի վարչապետը Չինաստանում է օգոստոսի 30-ից, որտեղ նա մասնակցել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG