Մատչելիության հղումներ

Ռոստովի մարզում կայարանի վրա անօդաչուների գրոհի հետևանքով 26 գնացքի մեկնումը հետաձգվել է


Ուկրաինական անօդաչու թռչող սարք, արխիվ
Ուկրաինական անօդաչու թռչող սարք, արխիվ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ Ռուսաստանի հինգ տարածաշրջանների, բռնակցված Ղրիմի երկնքում, Սև և Ազովի ծովերի վրա:

Գերատեսչության տվյալներով՝ Ռոստովի մարզում ոչնչացվել է 25 անօդաչու: Մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարի փոխանցմամբ՝ Կուտեյկովո երկաթուղային կայարանի վրա դրոնների գրոհի հետևանքով խաթարվել է կոնտակտային ցանցի աշխատանքը: «Կայարանի շենքի տանիքի վրա չպայթած ռազմամթերքի ընկնելու հետևանքով գիշերը տարհանվել են ուղևորները և աշխատակիցները: Ոչ ոք չի տուժել: Այժմ շենքը շրջափակված է: կանչվել են սակրավորներ», - գրել է նա:

«Ռուսական երկաթուղիների» տվյաներով՝ հետաձգվել է 26 ուղևորատար գնացքների մեկնումը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG