Մատչելիության հղումներ

Նիդերլանդներում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը լքում է իշխող կոալիցիան


Նիդերլանդներում ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը լքում է իշխող կոալիցիան, ինչն ըստ էության, տապալում է գործող կառավարությունը՝ ստիպելով գնալ նոր՝ արտահերթ ընտրությունների։

Գերտ Վիլդերսի գլխավորած «Ազատության կուսակցության» որոշումը պայմանավորված է միգրացիոն քաղաքականության հարցում տարաձայնություններով, աջակողմյան ուժը պնդում էր էլ ավելի խստացնել գործող կարգը, այդ թվում՝ դադարեցնել ապաստանի դիմումները։

«Փախստականների ընդունումը սահմանափակելու մեր ծրագրերը աջակցություն չեն ստացել: Գործընկերներից ոչ մեկը պատրաստ չէ դրանք ստորագրել: Այս պայմաններում «Ազատության կուսակցությունը» լքում է կոալիցիաները», - այսօր հայտարարել է Վիլդերսը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG