Մատչելիության հղումներ

ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել ՀՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Զիբերթ


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգի լիարժեք իրացմանն ու կյանքի կոչմանը, այսօր Երևանում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրեն Միխայել Զիբերթը։

Ըստ հայկական կողմի՝ Զիբերթը ԵՄ անունից զորակցություն է փոխանցել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն վերականգնողական աշխատանքներում:

Փաշինյանն ու Զիբերթը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արևելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Վարչապետը նաև շեշտել է, որ Երևանը կարևորում է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում։ Հայաստանի գործադիրի ղեկավարը կարևորել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG