Մատչելիության հղումներ

ԱԺ և Ռադայի նախագահները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում


Այսօր տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով զրույց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև՝ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

Ազգային ժողովի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն փոխանցվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG