Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գրանադայում շփվել է Զելենսկու հետ


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի Instagram-ի էջից
Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի Instagram-ի էջից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գրանադայում` Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ համաժողովի շրջանակում, կարճատև շփում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Լուսանկարը հրապարակվել է Փաշինյանի Instagram-ի էջում:

«Մեր առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ու ես կենտրոնացանք Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի վրա։ Ուկրաինայի շահերից է բխում, որ այդ տարածաշրջանում բնակվող ազգերի միջև կայունություն և բարեկամական հարաբերություններ տիրեն», - Փաշինյանի հետ զրույցից հետո սոցիալական ցանցերում գրել է Զելենսկին։

Նախօրեին Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ զրույցի ընթացքում կողմերն աջակցություն էին հայտնել միմյանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG