Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել


Այսօր կայացել է Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։

Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

«Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG