Մատչելիության հղումներ

Մայիսի 9-ի զորահանդեսին կմասնակցի ավելի քան 9 հազար զինծառայող. Շոյգու


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսված զորահանդեսին կմասնակցի ավելի քան 9 հազար զինծառայող և 70 միավոր զինտեխնիկա: Այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ավելի քան 9 հազար մարդ և 70 միավոր տեխնիկա կմասնակցեն Կարմիր հրապարակում կայանալիք գլխավոր զորահանդեսին: Հետևակի շարասյուներում կլինեն գնդեր, գումարտակներ, վաշտեր, կազակներ, ռազմական վարժարանների սաներ, միավորված զինվորական նվագախումբ» ,- ասել է Շոյգուն:

Նրա խոսքով, զորահանդեսը կավարտվի «Ռուսկիե վիտյազի» և «Ստրիժի» ավիախմբերի ցուցադրական թռիչքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG