Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան. Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում


ԱՄՆ - ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ - ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում, արխիվ

Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում, հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեթ Յըլդըզը ադրբեջանական Report պարբերականի հետ զրույցում։

Թուրք բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»:

«Պետք է նշել, որ Հայաստանը գիտակցել է իր պատասխանատվությունը և ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Դա, առաջին հերթին, դրական ազդեցություն կունենա այդ երկրի տնտեսության վրա»,- ասել է թուրք դիվանագետը՝ առանց մանրամասնելու:

Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG