Մատչելիության հղումներ

Աբդոլլահիանը քննադատել է Իրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու՝ ԵՄ երկրների որոշումը


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննադատել է Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու՝ Եվրամիության երկրների որոշումը։

«Ցավալի է տեսնել, թե որքան արագ է ԵՄ-ն որոշում կայացնում Իրանի դեմ լրացուցիչ անօրինական պատժամիջոցներ սահմանելու մասին սոսկ այն պատճառով, որ Իրանն իրականացրեց իր ինքնապաշտպանության իրավունքը՝ ի դեմս Իսրայելի անխոհեմ ագրեսիայի», - գրել է ԱԳ նախարարը։

Աբդոլլահիանը ԵՄ-ին կոչ է արել «գործել պատասխանատվությամբ և պատժամիջոցներ կիրառել» Իսրայելի դեմ։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները ապրիլի 22-ին համաձայնել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո:

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Թեհրանը հայտարարեց, որ հարձակումը պատասխանն էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG