Մատչելիության հղումներ

Իրանը գիշերվա ընթացքում ավելի քան 300 ԱԹՍ և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Հագարի


Երուսաղեմի երկինքը, Իսրայել
Երուսաղեմի երկինքը, Իսրայել

Իրանը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց 99 տոկոսը խոցվել է, կիրակի օրը հայտնել են իսրայելյան զինվորականները։

Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին նշել է, որ զինված ուժերը շարունակում են լիարժեք գործել և քննարկում են հետագա տարբերակները։

Հեռուստատեսային ճեպազրույցում գլխավոր ռազմական խոսնակը Իրանի գործողությունները շատ լուրջ է որակել՝ շեշտելով՝ դրանք «տարածաշրջանը մղում են էսկալացիայի»:

  • Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-ներով հարձակվել է Իսրայելի վրա։
  • Թեհրանը պնդում է՝ Իրանի հարվածն ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
  • Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ին Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
  • Անցած հոկտեմբերից Իսրայելի և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
  • Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, որ վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
  • Նախագահ Բայդենը խոստացել էր «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին հարվածի դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG