Թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը ռուսաստանցի պրոֆեսիոնալ մարզուհի Նինա Զարինային թույլատրել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։
Ապրիլի 5-ից նա իրավունք ունի ներկայացնելու Հայաստանը։
Մարաթոնյան երկար տարածությունների վազորդ 37-ամյա Զարինան 2019-ի դեկտեմբերից ապրում է Միացյալ Նահանգներում։ 2021 թվականին Լոս Անջելեսի մարաթոնում նա գրավել է 3-րդ տեղը։