Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներ՝ «Բավարիա» - «Ռեալ», «Բորուսիա» - «Պարի Սեն Ժերմեն»


«Ռեալից» Անտոնիո Ռուդիգերի հետխաղային հաղթական 11-մետրանոցը, Մանչեսթեր, 17 ապրիլի, 2024թ.
«Ռեալից» Անտոնիո Ռուդիգերի հետխաղային հաղթական 11-մետրանոցը, Մանչեսթեր, 17 ապրիլի, 2024թ.

ՈւԵՖԱ-ի կիսաեզրափակիչ են դուրս եկել Մյունխենի «Բավարիան», որը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ, և Փարիզի «Պարի Սեն Ժերմենը», որի մրցակիցը Դորթմունդի «Բորուսիան» կլինի:

Քառորդ եզրափակիչում երկու հանդիպումների արդյունքում «Բորուսիան» հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին», «Պարի Սեն Ժերմենը «Բարսելոնային», «Բայերնը» Լոնդոնի «Արսենալին», իսկ «Ռեալը» Մանչեսթերում 1-1 է խաղացել «Սիթիի» հետ և հետխաղային 11-մետրանոցներով է հաղթել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների ներկայիս գավաթակիր ակումբին:

ՈւԵՖԱ-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան ապրիլի 30-ին և մայիսի 7-ին: Եզրափակիչը՝ հունիսի 1-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG