Մատչելիության հղումներ

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր է վաստակել


Վրացիները տոնում են ֆուտբոլի հավաքականի պատմական հաղթանակը, Թբիլիսի, 26 մարտի, 2024թ.
Վրացիները տոնում են ֆուտբոլի հավաքականի պատմական հաղթանակը, Թբիլիսի, 26 մարտի, 2024թ.

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Թբիլիսիում 11-մետրանոց հետխաղային հարվածներով հաղթել է Հունաստանի ընտրանուն և վրացական ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին անգամ վաստակել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ուղեգիրը:

Վրաստանի մայրաքաղաքում խաղի ավարտից հետո զանգվածային տոնակատարություններ են տեղի ունեցել:

Եվրո-2024 մրցաշարը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Խմբային մրցափուլից հետո լրացուցիչ խաղերում գրանցած հաղթանակներով վրացիներից զատ Եվրոպայի առաջնություն են անցել նաև լեհերը և ուկրաինացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG