Մատչելիության հղումներ

Հրկիզվել է Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը


Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, լուսանկարը՝ FOX26 NEWS-ի էջից։
Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, լուսանկարը՝ FOX26 NEWS-ի էջից։

Հրկիզվել է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը, հաղորդում է FOX26 NEWS-ը։

Վերջին շրջանում 6 նման միջադեպի հետևանքով այրվել է 19 ծեր նոճի, իսկ ուրբաթ երեկոյան գլխավոր մուտքի երկայնքով 8 ծառ է այրվել, հաղորդել է գերեզմանատան ղեկավարությունը՝ նշելով, որ դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան։

Գերեզմանատան խորհուրդը մտահոգություն է հայտնել միջադեպերի առնչությամբ՝ նշելով, որ հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին, դարպասներն ու կամարը հստակ ընդգծում են, որ գույքը հայկական է:

Ընդգծելով, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, խորհուրդը չի բացառել, որ սա ատելության հողի վրա արված հանցագործություն լինի։

Նախնական տվյալներով՝ ծառերի փոխարինումը 25 հազար դոլար կարժենա։ Ադմինիստրացիան վստահ չէ, որ ապահովագրությունը կփակի ծախսերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG