Մատչելիության հղումներ

Անկարան Էր-Ռիադին Գազայի հարցում իսլամական աշխարհի միասնականության կոչ է անում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանի հետ, որի ընթացքում ասել է, թե իսլամական աշխարհը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի և միասնականություն դրսևորի, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերջ տա Իսրայելի հարձակմանը Պաղեստինի վրա և իրականացվի կրակը դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը։

Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

XS
SM
MD
LG