Մատչելիության հղումներ

Պուտինի և Էրդողանի շփումները տեղի կունենան տեսանելի ապագայում. Պեսկով


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, արխիվ
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների շփումները տեղի կունենան տեսանելի ապագայում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով Վլադիմիր Պուտինի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպման ժամկետները։

«Բարձ մակարդակի շփումները ընդհանուր առմամբ նախապատրաստվում են։ Դրանց ժամկետները դեռ հստակորեն հայտնի չեն, սակայն ըմբռնում կա, որ այդ շփումները տեղի կունենան տեսանելի հեռանկարում», - նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հաստատել է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Թուրքիայից Ռուսաստան դրամական փոխանցումների իրականացումը սկսել է բախվել զգալի դժվարությունների։

«Որոշակի խնդիրներ իրոք առկա են, և ակնհայտ է, թե որն է դրանց պատճառը։ Դա լուրջ վնաս է հասցնում թե՛ թուրք և թե՛ ռուսաստանցի տնտեսվարողների շահերին», - նշել է Կրեմլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG