Մատչելիության հղումներ

Բիշքեկը Բաքվին է փոխանցել ղրղըզական ղեկավարության դեմ մահափորձ ծրագրող ադրբեջանցիներին


Պաշտոնական Բիշքեկը Բաքվին է փոխանցել Ղրղըզստանի ղեկավարության դեմ մահափորձ ծրագրած Ադրբեջանի հինգ քաղաքացիներին, հաղորդում է Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն՝ նշելով, որ կալանավորված հինգ ադրբեջանցիները Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցներին են հանձնվել Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում։

Ղրղըզական հատուկ ծառայությունները մարտի վերջին էին հաղորդել ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբի ձերբակալության մասին, որի անդամները «մահափորձեր էին ծրագրում ղրղըզական պետության առաջին դեմքերի դեմ»։

Ծանր մեղադրանքներով ձերբակալվածները Բաքվին են հանձնվել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Բիշքեկ կատարելիք պաշտոնական այցի մեկնարկից հաշված ժամեր առաջ։

XS
SM
MD
LG