Մատչելիության հղումներ

Բաքուն և Բիշքեկը ռազմավարական գործակցության մասին հռչակագիր են ստորագրել


Ադրբեջանի և Ղրղըզստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Սադիր Ժապարովը Բաքվում, 20-ը ապրիլի, 2022թ․
Ադրբեջանի և Ղրղըզստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Սադիր Ժապարովը Բաքվում, 20-ը ապրիլի, 2022թ․

Ադրբեջանի և Ղրղըզստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Սադիր Ժապարովն այսօր Բաքվում «Ռազմավարական գործակցության մասին» հռչակագիր են ստորագրել՝ պարտավորվելով խորացնել երկկողմ հարաբերությունները։

«Հռչակագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է, քանի որ երկկողմ հարաբերությունների գոյության ողջ ընթացքում դրանք երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն գտնվել», - փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Բաքուն և Բիշքեկը առաջիկայում ևս կաշխատեն երկկողմ ձևաչափում ինչպես նաև աջակցություն կցուցաբերեն միմյանց միջազգային կառույցներում։

«Ղրղըզստանն ու Ադրբեջանը քաղաքական որևէ հարցում տարաձայնություններ չունեն, ուստի մենք պետք է օգտվենք այդ հանգամանքից», - իր հերթին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

XS
SM
MD
LG