Մատչելիության հղումներ

Աղդամում ականի պայթյունից սակրավոր է վիրավորվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երեկ Աղդամի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) 37-ամյա աշխատակից Խայամ Ալիևը, ով աշխատում էր տվյալ վայրում:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վնասվել է նաև օգտագործվող տեխնիկան:

Ներկայումս Ալիևի վիճակը բավարար է:

Նույն օրը Թարթառի շրջանում ականի պայթյունից երեք մարդ էր վիրավորվել:

XS
SM
MD
LG