Մատչելիության հղումներ

Աղդամում ականի վրա ադրբեջանցի է պայթել. Բաքուն հայտարարել է, որ այս խնդիրը դեռ առկա է


Աղդամում (Ակնա) ականի վրա ադրբեջանցի է պայթել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Հաղորդման մեջ նշվում է, որ 29-ամյա տղամարդը երկու ոտքից վիրավորվել է, նրա ստորին վերջույթներն ամպուտացվել են։

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ հայտարարել է, որ ականների հարցը լուրջ խնդիր է մնում, և նշել, թե Երևանը «տարբեր պատրվակերով հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները»։

Մինչդեռ, Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին հունվարի 26-ին։

XS
SM
MD
LG