Մատչելիության հղումներ

Ամուրի շրջանի հանքում մնացած 13 աշխատողներ ճանաչվել են մահացած


Փրկարարների խումբը «Պիոներ» հանքավայրում:
Փրկարարների խումբը «Պիոներ» հանքավայրում:

Ռուսաստանում՝ Ամուրի շրջանի «Պիոներ» հանքավայրում, որոնողափրկարարական աշխատանքները պաշտոնապես ավարտվել են, փլատակներում մնացած 13 հանքափորները պաշտոնապես մահացած են հայտարարվել։

Փլուզումը հանքում տեղի է ունեցել մարտի 19-ի առավոտյան, ինչի հետևանքով 13 մարդ չի կարողացել դուրս գալ հանքից:

Փրկարարական աշխատանքները սկսվել են նույն օրը, ներգրավվել են մեծ ուժեր և տեխնիկա, սակայն գործողությունը դադարեցվել է նոր փլուզման բարձր ռիսկի և փրկարարների կյանքին սպառնացող վտանգի պատճառով։

Ամուրի շրջանի Զեյա թաղամասի «Պիոներ» հանքավայրում ոսկու արդյունահանում է իրականացվում:

Փլուզման հետևանքով հանքում մնացածները հերթափոխով աշխատողներ են եղել: Նրանց գտնվելու վերջին գրանցված վայրը եղել է 147 մետր խորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG