Մատչելիության հղումներ

Տարեսկզբից Ռուսաստանում ավելացել է հակադեպրեսանտների պահանջարկը


2024 թվականի առաջին 11 շաբաթների ընթացքում ռուսական դեղատները վաճառել են 3 միլիոն 600 հազար փաթեթ հակադեպրեսանտներ՝ գրեթե 3 միլիարդ ռուբլի գումարով։

Այդ մասին գրում է "Ведомости" պարբերականը, որը հղում է անում DSM Group վերլուծական ընկերության զեկույցին։ Հակադեպրեսանտների վաճառքի աճի պատճառները հրապարակման մեջ չեն նշվում։

Ընկերության փորձագետների կարծիքով՝ այս գումարը ռեկորդային է դարձել վերջին հինգ տարիների ընթացքում։ Փաթեթներով վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մեկ երրորդով, իսկ գումարն ավելացել է 45 տոկոսով: Անցյալ տարվա առաջին 11 շաբաթների ընթացքում վաճառվել է 2 միլիարդ ռուբլի արժողությամբ հակադեպրեսանտների 2 միլիոն 700 հազար փաթեթ։

Փորձագետները նաև նշում են, որ բժիշկները հետզհետե ավելի հաճախ են նոր սերնդի հակադեպրեսանտներ նշանակում:

Նախկինում հաղորդվել է, որ 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ռուսների ծախսերը հակադեպրեսանտների համար ավելացել է 70 տոկոսով և կազմել է 5 միլիարդ ռուբլի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG