Մատչելիության հղումներ

Բելառուսում արգելեցին «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքը


Բելառուսի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը։ Այդ մասին, ըստ ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության, հայտնել է Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում ասվում է, որ Բելառուս «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքի ներմուծումը, պահպանումը, փոխադրումը, վաճառքը և օգտագործումը արգելվում է արտադրանքում «անհամապատասխանության հայտնաբերման կապակցությամբ»։

Արգելքի պատճառն արտադրանքում ներկանյութի հայտնաբերումն է: Նշվում է, որ գործարանի արտադրանքը պետք է հանվի առևտրից և հեռացվի։ «Արարատի կոնյակի գործարանը» գինի և կոնյակ է արտադրում։

Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG