Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիր Հասանլին կրկին կանչվել է հարցաքննության


Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլին, արխիվ
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ջամիլ Հասանլին, արխիվ

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, նախագահության նախկին թեկնածու, պատմաբան Ջամիլ Հասանլին կրկին կանչվել է Պետական Անվտանգության ծառայության հարցաքննության նպատակով։ Այս մասին Հասանլին գրել է սոցիալական ցանցերի իր օգտահաշիվներում։

Նրա խոսքով՝ հարցաքննությունը կապված է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիեևի դեմ հարուցված քրեական գործի հետ, որով Հասանլին որպես վկա է անցնում։ Վերջին անգամ Հասանլին այս գործով հարցաքննվել էր նոյեմբերի 30-ին։

Ադրբեջանական դատախազությունը 1995-ից 2019 թվականները Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատած Ռամիզ Մեհդիևին մի շարք ծանր, այդ թվում՝ պետական դավաճանության և իշխանություն զավթելու մեղադրանքներ է առաջադրել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG