Մատչելիության հղումներ

Մոսկվայի զինված հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող 4 անձինք կալանավորվել են


Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի որոշմամբ, մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում զինված հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող չորս անձինք կալանավորվել են։

32-ամյա Դալերժոն Միրզոևին, 30-ամյա Մուրոդալի Ռաչաբալիզոդեին, 19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովին և 25-ամյա Շամսիդին Ֆարիդունին ահաբեկչության մեղադրանքով ցմահ ազատազրկում է սպառնում։

Նշվում է, որ Միրզոևն ու Ռաչաբալիզոդեն ընդունել են մեղքը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ «4 անմիջական կատարողներին»: Մնացած ձերբակալվածների մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Դատական նիստն ընթացել է դռնփակ՝ ելնելով հետաքննության գաղտնիությունից և գործընթացի մասնակիցների ու նրանց հարազատների անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունից։

Հանցագործության ենթադրյալ շարժառիթների մասին չի հաղորդվում։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:

«Նրանք փորձում էին թաքնվել և շարժվում էին դեպի Ուկրաինա, որտեղ, ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից նրանց համար պետական սահմանն անցնելու պատուհան էր պատրաստվել»,- հայտարարել էրՊուտինը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հերքում են Կիևի առնչությունը ահաբեկչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG