Մատչելիության հղումներ

Ուկրաինան կապ չունի Crocus City Hall-ի հարձակման հետ. Պոդոլյակ


 Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ, արխիվ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ, արխիվ

Ուկրաինան կապ չունի Մոսկվայի Crocus City Hall-ի հարձակման հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պոդոլյակը շեշտել է, որ Ուկրաինան պատերազմում երբեք ահաբեկչական մեթոդներ չի կիրառել։ Նա նաև հիշեցրել է արևմտյան դեսպանատների զգուշացումը Ռուսաստանում ծրագրվող հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին։

BBC-ի հաղորդմամբ՝ իր կապը արյունալի հարձակման հետ հերքել է նաև «Ռուսական կամավորական կորպուս» զինվորական կազմավորումը, որը կռվում է Ուկրաինայի կողմից։

Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG