Մատչելիության հղումներ

Այս պահի տվյալներով՝ տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ


Ռուսաստան, Մոսկվա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Crocus City Hall-ում, 23-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան, Մոսկվա - Որոնողա-փրկարարական աշխատանքները Crocus City Hall-ում, 23-ը մարտի, 2024թ.

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:

«Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում:

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհվածների և 100-ից ավելի վիրավորների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG