Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն արդեն վերածվել է պատերազմի․ Պեսկով


Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն արդեն վերածվել է պատերազմի, և դա տեղի է ունեցել Արևմուտքի միջամտության հետևանքով, «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք պատերազմական վիճակում ենք, այո՛, դա սկսվել է որպես հատուկ ռազմական գործողություն, բայց երբ հավաքական Արևմուտքը դարձել է Ուկրաինայի կողմից դրա մասնակիցը՝ մեզ համար դա արդեն պատերազմ է դարձել: Պատերազմ։ Ես համոզված եմ դրանում: Եվ սա պետք է գիտակցեն բոլորը` իրենց ներքին մոբիլիզացիայի համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG