Մատչելիության հղումներ

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հրաժարական է ներկայացնում


Իռլանդիայի հեռացող վարչապետ Լեո Վարադկարը:
Իռլանդիայի հեռացող վարչապետ Լեո Վարադկարը:

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն այսօր հրաժարական է ներկայացրել, ինչը շատերի համար անսպասելի որոշում է եղել:

«Ես ազատում եմ «Ֆինե Գել» կուսակցության լիդերի և կառավարության ղեկավարի պաշտոնները: Պատճառները և՛ քաղաքական են, և՛ անձնական, ստանձնելով պաշտոնը, ես միշտ գիտակցել եմ, որ կգա մի պահ, երբ հարկ կլինի հեռանալ, այսօր այդ պահն է», - ասել է Վարադկարը:

Նա խնդրել է կուսակիցներին մինչև ապրիլի 6-ը կատարել նոր լիդերի և վարչապետի թեկնածուի ընտրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG