Մատչելիության հղումներ

Իսրայելն անիրատեսական է համարում «Համաս»-ի նոր առաջարկը


Գազայի հատված - Մահմեդական Ռամադան տոնի առաջին օրը Դեյր էլ-Բալահ բնակավայրում, 11-ը մարտի, 2024թ.
Գազայի հատված - Մահմեդական Ռամադան տոնի առաջին օրը Դեյր էլ-Բալահ բնակավայրում, 11-ը մարտի, 2024թ.

Իսրայելի ռազմական կաբինետն այսօր Թել Ավիվում քննարկել է Գազայում հրադադար հաստատելու հարցով «Համաս»-ի նոր առաջարկը:

Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի՝ Նեթանյահուի կառավարությանն առաջարկի բաղկացուցիչն իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելն է:

Իսրայելի կառավարությունը քննարկումից հետո հայտարարել է, որ «Համաս»-ի առաջարկն անիրատեսական է, սակայն ավելացրել է, որ առաջիկայում պատվիրակություն կգործուղվի Քաթար՝ հարցն ավելի մանրամասն քննարկելու համար: Կառավարությունը նաև հայտնել է, որ հաստատել է Ռաֆահում ռազմական գործողություն անցկացնելու ծրագիրը:

Ռաֆահը գտնվում է Գազայի հարավում: Այնտեղ ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի է ապաստանել: Իսրայելի բանակը հավաստիացրել է, որ կնախապատրաստի խաղաղ բնակչության տարհանումը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են հրեական բնակավայրերի վրա, ինչի հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250-ը պատանդառվել է: Իսրայելի պատասխան գործողություններից հետևանքով Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, ավելի քան 72 հազարը վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG