Մատչելիության հղումներ

Օմանի ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները


Արխիվ
Արխիվ

Օմանի ծոցում այսօր մեկնարկել է ռուս-իրանա-չինական ռազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը։ Զորավարժություններին մասնակցում են երեք չինական, երկու ռուսական և մեկ իրանական ռազմանավեր, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ օդանավեր և ուղղաթիռներ։

Զորախաղերի սցենարի համաձայն՝ երեք երկրների ռազմածովային ուժերը համատեղ ուժերով ազատագրում են ծովահենների հսկողության տակ անցած առևտրային նավերը ինչպես նաև քայլեր են ձեռնարկում օդային թիրախների, մասնավորաբար դրոնների չեղոքացման ուղղությամբ։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 15-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG