Մատչելիության հղումներ

Աբաշիձեն հեռացավ, Վրաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով նոր հատուկ ներկայացուցիչ ունի


Զուրաբ Աբաշիձե
Զուրաբ Աբաշիձե

Վրաստանի վարչապետը Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Գեորգի Կաջայային։

Դիվանագետը, որն այդ պաշտոնում փոխարինում է Զուրաբ Աբաշիձեին, ղեկավարում էր Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան՝ Վրաստանի հարցերով բաժինը։

Վարչապետ Իրակլի Կոխբախիձեի փոխանցմամբ, Աբաշիձեն ինքն է ցանկացել լքել պաշտոնը, պատճառների մասին չի հաղորդվում։

Անցյալ տարվա փետրվարին Աբաշիձեն սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր և ռուս բանագնաց Գրիգորի Կարասինի հետ հեռախոսազրույցի գաղտնազերծման ֆոնին։

Ըստ հրապարակված ձայնագրության՝ Կարասինն իր վրացի գործընկերոջն է զանգահարել տեղեկացնելու, որ Մոսկվայում պատրաստվում են երկու երկրները կապող նոր ճանապարհ կառուցել։

«Այն պետք է Կրանսոդարի երկրամասից անցնի Վրաստան՝ դեպի պայամանականորեն Հարավային Օսիայից ձախ ընկած հատված», - ասել էր Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով ռուս բանագնացը։

Աբաշիձեն հաստատել էր ձայնագրության իսկությունը և պնդել, որ դրանում սկանդալային ոչինչ չկա։ Վրացական ընդդիմության շրջանում կոշտ արձագանք հարուցած այդ միջադեպից հետ կողմերը նոր բանակցությունների մասին չեն հաղորդել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG