Մատչելիության հղումներ

Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հնարավորություն դեռ չի տեսնում


Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձե, արխիվ
Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, թե Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորություն դեռ չի տեսնում։

«Գլխավոր խոչընդոտը Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններն են», - հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, արձագանքելով ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, թե «Մոսկվան շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ ու զարգացմամբ»։

«Մեր դիրքորոշումն է՝ որքան շատ բարելավում լինի, այնքան՝ լավ, ռուսական կողմից որևէ սահմանափակում չկա», - "Труд" թերթին ասել էր Սերգեյ Լավրովը։

Թբիլիսին այսօր հակադարձել է՝ Մոսկվան դեռ չի կատարել 2008 թվականիի օգոստոսյան պատերազմից հետո ստանձնած պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG