Մատչելիության հղումներ

Ադրբեջանական Toplum TV-ի լրագրողների համար խափանման միջոց է ընտրվել կալանքը


Toplum TV ադրբեջանական հեռուստաընկերության ձերբակալված աշխատակիցները:
Toplum TV ադրբեջանական հեռուստաընկերության ձերբակալված աշխատակիցները:

Toplum TV հեռուստաընկերության գործով ձերբակալվածների նկատմամբ ընդունվել է կալանքի որոշում: Ըստ APA ադրբեջանական լրատվական գործակալության՝ որոշումը կայացրել է Բաքվի Խաթայի շրջանային դատարանը:

Toplum TV հեռուստաընկերության համահիմնադիր Ակիֆ Գուրբանովի, աշխատակիցներ Ռամիլ Բաբաևի և Իլքին Ամրախովի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է 4 ամիս ժամկետով։

Ակիֆ Գուրբանովի և մյուս ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (Մաքսանենգություն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ):

Ավելի վաղ ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Toplum TV-ի գրասենյակում ու այլ հասցեներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG