Մատչելիության հղումներ

Մոսկվայում առնվազն 4 ձերբակալված՝ Նավալնիի հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար


Մոսկվայի առնվազն չորս բնակիչ է այսօր ձերբակալվել ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հիշատակի միջոցառումներին մասնակցելու, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նավալնիի հուղարկավորությանը, դրան նախորդած սգո միջոցառումներին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հարյուրավոր մասնակիցներ են բերման ենթարկվել, որոնցից շատերը կալանավորվել են։

Ռուսաստանյան անկախ լրատվամիջոցների տվյալներով՝ ընդդիմադիր առաջնորդի հուղարկավորությանը ավելի քան 16 հազար մարդ է մասնակցել, նրա գերեզմանին ռուսաստանցիների հոսքը չի դադարում։

XS
SM
MD
LG