Մատչելիության հղումներ

Լյուդմիլա Նավալնայան այսօր այցելել է որդու շիրիմին


Լյուդմիլա Նավալնայան և Ալեքսեյ Նավալնիի այրի Յուլիայի մայրը՝ Ալլա Աբրոսիմովան, Բորիսովյան գերեզմանատուն, Մոսկվա, 2 մարտի, 2024թ.
Լյուդմիլա Նավալնայան և Ալեքսեյ Նավալնիի այրի Յուլիայի մայրը՝ Ալլա Աբրոսիմովան, Բորիսովյան գերեզմանատուն, Մոսկվա, 2 մարտի, 2024թ.

Ռուսաստանի ընդդիմության հանգուցյալ առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, այսօր այցելել է որդու շիրիմին: Ալեքսեյ Նավալնիին երեկ հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանոցում:

Ռուսաստանում և աշխարհի տասնյակ երկրներում մարդիկ շարունակում են հարգանքի տուրք մատուցել Ալեքսեյ Նավալնիի հիշատակին:

Նա համարվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենախիստ քննադատը:

47-ամյա Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար մարզում գտնվող «Բևեռային գայլ» խիստ ռեժիմի գաղութում:

Նրա աջակիցները պնդում են, որ Նավալնիին Կրեմլի հրահանգով սպանել են կամ միտումնավոր հասցրել են մահվան: Կրեմլը պնդել է, թե պետությունը որևէ առնչություն չունի Նավալնիի մահվան հետ:

XS
SM
MD
LG