Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեկնել է Եգիպտոս


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոս:

Ըստ Փաշինյանի գրասենյակի՝ վարչապետն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:

Նախատեսված են հանդիպումներ նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:

Անցած տարվա հունվարին Եգիպտոսի նախագահն էր պաշտոնական այցով Հայաստանում։ Նա հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի հետ, քննարկեց երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց, որ Եգիպտոսը Հայաստանի համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ Երևանի հարաբերություններում և խոսակցության մեջ:

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին էլ Երևանում նախ ընդգծեց, որ Արաբական Հանրապետությունը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների, ապա շեշտեց, որ Եգիպտոսը պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Նա Կահիրեի չեզոք միջնորդությունն առաջարկեց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։

XS
SM
MD
LG