Մատչելիության հղումներ

Արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության հիմքերը խաթարելու ադրբեջանական փորձերն անընդունելի են. Միրզոյան


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու, արաբական աշխարհի երկրների հետ ՀՀ փոխգործակցության ավանդական հիմքերը խաթարելու անհիմն փորձերը: Այս մասին նա ասել է Կահիրեում՝ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ հանդիպմանը։

Աշխատանքային այցով Եգիպտոսում գտնվող նախարարն ու արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, նշել են, որ Արաբական աշխարհի երկրներում հայկական ներկայությունը քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների համակեցության լավագույն օրինակն է:

Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։

«Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները», - ասված է նրա ղեկավարած գերատեսչության հաղորդագրությա մեջ:

Մինչև մարտի 9-ը Միրզոյանը կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG