Մատչելիության հղումներ

ՌԴ պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ Ուկրաինայի հետ բանակցելու, «եթե համապատասխան հանձնարարական ստանա»


Ռուսաստանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ Ուկրաինայի հետ բանակցելու, եթե ստանա համապատասխան հանձնարարական, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորել է նախկինում Ստամբուլում ուկրաինացիների հետ բանակցելու մեկնած ուսական պատվիրակությունը:

«Եթե լինի, մենք կգնանք»,- ասել է Մեդինսկին՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Անկարան պատրաստ է ևս մեկ անգամ հարթակ տրամադրել ռուս և ուկրաինացի բանագնացներին:

Թուրքիայի ղեկավարն այդ մասին երեկ է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG