Մատչելիության հղումներ

Բախումներ՝ Վարշավայի կենտրոնում


Վարշավայում այսօր բախումներ են տեղի ունեցել լեհական ոստիկանության և քաղաքում բողոքի ակցիա իրականացնող ֆերմերների միջև։

Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները կեսօրին երթով անցել են Վարշավայի կենտրոնով՝ ընդուպ մոտենալով խորհրդարանի շենքին և վարչապետի նստավայրին։ Ֆերմերները պահանջում են չեղարկել ԵՄ նոր բնապահպանական կարգավորումները, ինչպես նաև սահմանափակել Ուկրաինայից ներկրվող գյուղմթերքի ծավալները։

Լեհ ֆերմերների բողոքի ակցիաները մեկնարկեցին անցած տարեվերջին՝ վերսկսվելով փետրվարի սկզբին։ Արդեն մի քանի օր է, ինչ լեհ ֆերմերները արգելափակում են Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG