Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Չիկովանին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պապիկյանը:

Նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։

«Երկուստեք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ», - նշել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG