Մատչելիության հղումներ

Բաքվին և Երևանին մնացել է համաձայնեցնել մի քանի հարց ․Մեթյու Միլլեր


Վաշինգտոնը շարունակում է խրախուսել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ընդգծելով, որ անցած օրերին Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը երկու երկրների առաջնորդների հետ այդ հարցին էին նվիրված։

Հարցին, թե պետքարտուղարը դեռ հավատո՞ւմ է, որ խաղաղությունը հասանելի է, Միլլերը դրական է արձագանքել և հավելել, որ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ հետ հանդիպմանը հորդորել է միասին աշխատել այդ ուղղությամբ։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը հասանելի է, և պետքարտուղարը դա է քննարկել երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց միասին աշխատել՝ հաղթահարելու մնացած մի քանի հարցերը»,- լրագրողների հետ ճեպազրույցում փոխանցել է Միլլերը։

Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակը՝ նշելով՝ հետընթացը, որի մասին բարձրաձայնել էին, պահպանվում է։ Չնայած դրանք, ըստ Գրիգորյանի, սկզբունքային հարցերին են վերաբերում, բայց աշխատելու հնարավորություն տեսնում է։

Մինչև հիմա հետընթացի մասին խոսել են թե՛ ԱԽ քարտուղարը, թե՛ արտգործնախարարը, բայց չեն բացահայտել՝ Բաքվի ո՞ր առաջարկներ են Երևանի համար խնդրահարույց։

Մյունխենի հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ «արտգործնախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG