Մատչելիության հղումներ

Չեխիան արտահանձնեց ԱՄՆ-ում մահափորձի մեջ մեղադրվող ադրբեջանցուն


Ակտիվիստ Մասիհ Ալինեջադը, արխիվ
Ակտիվիստ Մասիհ Ալինեջադը, արխիվ

Չեխիայի իշխանությունները ԱՄՆ-ի իրավապահներին են փոխանցել Փոլադ Օմարովին, ով մեղադրվում է Իրանի իշխանությունների կոշտ քննադատ, ակտիվիստ Մասիհ Ալինեջադի մահափորձի մեջ։

Օմարովը Չեխիայում ձերբակալվել է 2023 թվականի հունվարին, հուլիսին, ինչպես հայտարարել է Չեխիայի արդարադատության նախարարությունը, որոշում է կայացվել հօգուտ արտահանձնման, սակայն գործընթացը երկարաձգվել է կասկածյալի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված բողոքով պայմանավորված, որը մերժվել է։

OCCRP-ի տվյալներով՝ Օմարովը ծնունդով Վրաստանից է, հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի, մեղադրվում է սպանությունների, առևանգումների, ինչպես նաև մի շարք երկրներում հանցավոր խմբավորումներին անդամակցելու մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG